Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սեյրան Օհանյան. ՄԽ համանախագահները գործ ունեն կատարելու

Սեյրան Օհանյան. ՄԽ համանախագահները գործ ունեն կատարելու
28.01.2015 | 14:33

Բանակցային գործընթացում հաջողությունների նախապայմանը վստահության մեխանիզմների ձևավորումն է, որն առաջին հերթին պետք է արտահայտվի առաջին գծում՝ հրադադարի պայմանագրի կատարմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին: «Իսկ հրադադարի մասին պայմանագիրը պարունակում է բոլոր տիպի կրակոցների դադարեցում, դիպուկահարների հետքաշում սահմանից, դիվերսիոն-հետախուզական գործողությունների դադարեցում, հրադադարի պայմանագրի խախտման դեպքում հետաքննական մեխանիզմների ձևավորում: Ես կարծում եմ, որ սա է հիմնական պայմանը, որով կարող է ստեղծվել երկխոսության մթնոլորտ»,- ասաց նախարարը՝ նորից ընդգծելով, որ միայն այսպես հնարավոր կլինի հաջողությունների հասնել բանակցային գործընթացում: «Մենք միշտ էլ երկխոսությունը, ուժի չկիրառումը, առաջնային ենք համարել: Այսինքն՝ խաղաղ պայմաններում հարցի լուծման վերջնագիծը գտնելը: Եվ այդ պայմաններում, իհարկե, Մինսկի խմբի համանախագահները գործ ունեն կատարելու: Հետաքննական մեխանիզմների ձևավորումն է, որ հստակ կորոշի, թե որ կողմն է խախտում իրականացրել»,- ասաց պաշտպանության նախարարը՝ նշելով, որ հակառակ դեպքում կշարունակվեն երկու կողմերին էլ ուղղված հորդորները:

Դիտվել է՝ 2469

Մեկնաբանություններ